Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
22.06.2018 | 02:00

...թե երբ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո Սաակաշվիլին տոտալ կադրային տեղաշարժեր էր կատարում, պայքարում էր կոռուպցիայի դեմ, ամերիկյան կազմակերպությունները նրան ոչ միայն գաղափարական լուրջ աջակցություն, «ճանապարհային քարտեզ» ու օժանդակություն էին տրամադրում, այլև, որպեսզի նորանշանակ պաշտոնյաները չգայթակղվեն բյուջեի փողերով ու կոռուպցիայի մեջ չթաթախվեն, սպիտակ ծրարներով նրանց առանձին փող էր հատկացվում։

Ի դեպ, նման պրակտիկա ժամանակին կիրառեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որպեսզի իր նախարարները աչք չդնեն բյուջեի վրա։ Ստանու՞մ են նման «սպիտակ փողեր» այսօրվա պաշտոնյաները` մեր աղբյուրը դժվարացավ ասել։

Դիտվել է՝ 22091

Մեկնաբանություններ